Զարդը ինչ է, ո՞վ կասի
ինչ կա մեջռը այդ զարդի,
Որ աջ ու ձախ ամենքին կպատի կզարդարի,
ինչն է ստիպում մարդուն տենչալ,
ու տիրանալ փայլին այդ զարդի։
Անապատում այդ ավազոտ,
Ուր ոչ մարդ կա,ոչ համ ոչ հոտ,
ու մի աղիկ անուշահոտ,
ով զարդարում էր անապատը՝ մշուշ ավազոտ։
Ու մի տղա անտուն մենակ
մի հոգս ուներ հոգում մենակ,
մեկին գտներ ու տեր դարձներ,
իրեն,զարդին,անապատին, ու
իր տանը սառն ու դատարկ։
Երգով,պարով, ու նվագով,
սարեր կտրեց,լեռներ անցավ,
Քարավանի բախվեց ու քարացավ,
ոնց պտտվեց,ոնց մտածեց,
էնտեղ մնաց ու միացավ,
Նրանցից մեկը ու միակը,
ու հենց այդժամ բախտը ինքնին եկավ,իրեն դարձավ։
***
Անցան օրեր ու ժամեր,
Քարավանը մնաց որ վաճառեր,
Ամեն անգամ իր այցերից
մի նոր զարդ էր գտնում մի նոր վայրից,
ամեն ժայռից,ամեն լճից ու գետակից
ու հենց այդժամ այդ գետակից
բախվեց զարդին անապատի։
***
Շատ շքեղ էր ու պսպղուն,
Շատ կլոր էր ու շատ սիրուն,
Շատ էր կանաչ ու զարդարված,
Իր եզրերով դեղի՛ն,սիրո՛ւն,
ու ով նայեր, ու ոնց դիպչեր,
կկախարդվեր զարդի փայլից,
բայց անգին էր ու աչք ծակող,
պիտի պահեր ու փայփայեր,
ոչ մարդ մոտ գար, ու ոչ էլ գող։
Չուներ այդժամ զարդը անուն,
Նայում էին մարդիկ,ու հիանում,
Ասում ինչ կա,ինչպես կոչենք,
իսկ տղան ջահել ու ամաչկոտ,
նայում մարդկանց իր հայացքով,մտածկոտ,
ինքն իրեն էր նա հարցնում,ճիշտ է արդյոք,
եթե զարդ է, էլ ինչ անուն,
ինչ են նայում ու հարցնում,
ինչ են ասում ինչպես կոչենք,
եթե զարդ է պիտի կրեն ու զարդարվեն։
Ու հենց այդժամ ճանապարհին
Մտածեցին մտածեցին,
ու բախվեցին ճանապարհին,
որը նոր էր, ոչ շատ ծանոթ,
Բայց մշուշոտ ու շատ խրթին,
մարդիկ կային ու շատ էին,
Աղմկոտ էր,ու շատ մեծ չէր,
Թագավորն էլ շատ վատը չէր,
պարտվեց այդժամ միանգամից,
պալատին անապատի հենց բախվեցին։
***
Շատ սիրուն էր այդ քաղաքը,
Շատ մեծ էլ չէր,բայց շքեղ էր,
Շատ հին էլ չեր,ոչ էլ շատ նոր,
Ապշել էին ու քարացել,
որ անապատը այդ ամենը,դեռ,
կործանել չի կարողացել։
***
Ամեն քայլից ու վաճառքից,
Նոր մարդկանցից ու շփումից,
Նորն էր գալիս ու զարմացնում,
Բայց մի պահ էլ մեկը եկավ,
ում նայվածքից բոլորն անկախ,
իրենց կամքից,
Քարանում էին հիացմունքից ու զարմանքից,
Նա աղջիկն էր թագավորի,
Ու հենց ինքը՝ զարդը անապատի,
Բայց ամեն ժամ
միշտ փնտրում էր մի նոր բան
որ հենց ինքը կրի
իրեն նախշի ու զարդարի։
***
Մարդկանց միջից այդ հազարի
եկավ բախվեց քարավանին անապատի,
Օրը քամոտ ու ամպոտ,
Օր արևոտ, ոչ անձրևոտ,
Զարդեր կային փայլուն ու գեղանի;
ամենքից էլ հարցնում էր
ու ամենքից կրում փորձում,
բայց չգտավ այն միակին,
որը իրեն ու իր փայլը
մեկ կսարքի,կամբողջացնի։
Տղան եկավ ու հարցրեց,
Ասաց նրան որ կա մի բան,
Ու իրենն էլ իրենց իրենը,
Ու երբ հանեց ու հագցրեց,
Ամեն նայող ու նկարող,
Ամեն նայող ու հիացող,
Իրեն տեսան քողի տակից,
Դեմքը փակող ու պաշտպանող,
Ու հենց բացեց այդ հայացքից իր շլացնող,
Տղան դարձավ իր հին զարդին
Իր փնտրածին երազանքին,
Քամին ասես սիրուն բացեր,
Ու զարդարեր տեսարանը իր աչքերի,
որ այդ պահից ու վայրկյանից,
նա էլ ասես միանգամից,
Սիրահարվեց ու հիացավ,
համ նայվածքից համ պահվածքից համ ու հոտից,
այդ գեղանի հեքիաթային աղջկանից։
Այնքան նայեց,այնքան նայեց,
Որ որոշեց որ նվիրի,
Ու այդ բառից, ջղայինացավ,
Գլխավորը քարավանի,
Բայց մի բան էր պատել սիրտը,
սիրտը ջահել սիրուն ու անծանոթ այդ տղայի։
Ուզեց որ տա ու նվիրի,
Անգին զարդը անապատի,
Իր նմանին եր հենց իրեն անձամբ կզարդարի․
<<Զարդը զարդին պիտի կրիմ
Զարդն առանց զարդ պիտի չապրի,
Զարդ իրեն տիրող վզից այնկողմ,
էլ ուրիշ տեղ չի էլ կրվի,
Անգին փփայլը թե չէ անդարձ,անվերադարձ կկորցնի>>։
Մի պայման կար որ նա ասաց,
Պիտի դու գաս իմ տուն ասաց,
Պիտի տեսնես հորս ասաց,
Նա սիրում է զարդեր հին նոր ու շատ անսանձ
Որ էլ չկա ոնց էլ ման գաս, ուր էլ գնաս;
Ինչքան էլ տաս, ինչ գին էլ տաս,
Նա է ասես իրեն համար․․․
Նայեց տխուր,նորից ասաց,
Մի զարդ փնտրի
Մի բան փնտրի,
որ իր վիզը
Հագ ու կապը կզարդարի,
Պիտի դու գաս,նորից ասաց
նա հարուստ է ու ընչաքաղց,
Գուցե այդժամ դու հասկանաս,
Ու նա նորից զարդին թողնի
իրեն փնտրի։
Կանչեց մի օր արքան պալատ,այդ տղային
Որ նա ասի, նշի ու տեղ տանի ցույց տա
Ուզած զարդը,փնտրած զարդը,
որ կկրի,կրել են անգամ,
ամեն մեկը,
թե թագավոր,թե թագուհի,
ու արժանի փառքի պատվի այդպես դարձել,
ու հարգանքին ողջ աշխարհի։
Ասաց վերջում մի բառ կրկին,
չկա մի զարդ աշխարհում այս հին անգին,
որ զարդարի ու կպճրի մարմինն անգին ու թանկագին իմ դստրիկի,
գտիր զարդը,եւ զարմացրու,
ու հենց այդժամ ես նոր կգամ,
կտամ կտիրանաս դստրիս
Ձեռքին,մարմնին ու սրտին։
* * *
Ժամանակդ վկա դեռ շատ տեղ կա,
Ասաց ժամ կա ու պատարագ,
Մինչև քամին կկանգնի,կդադարիմ
մինչև մեկը անցնի կլորանա,
երեք արև անցնի ու չորրորդը գա,
պիտի ետ գաս, ու պատասխան տաս,
Այդժամ էլ նա նորից կգա,
քեզ,քո տանը կին կդառնա։
***
Մեր սիրո երգը ,
մեր կրքի երգը,
անապատն է դրան վկա,
անապատն է այն կրում,
կգամ,կգնամ հեռվից կգամ,
ու մի անքուն փնտրտուքով նա կտրած տնից հեռու
մեզ համար նոր ու ամրակազմ,
տուն կշինեմ, ամեն գնով, հարմարանքով,
սիրուդ բույրով,մեր տենչանքով մենք կսպասենք
ու մենք կանցնենք,կհաղթահարենք,
ապասիր միայն,մնա միայն,
դու մի գնա լսիր անգամ
եթե հեռվից ձայնս չգա,
լսիր անգամ եթե սիրտս ճչա,
ուզում եմ զգաս քոնն եմ հավետ,իմ թագուհի։
***
Տղան գնաց,զինված զուգված ու զարդարված,
որ մտածեց պիտի նա գա,
գրկի նորից իր սիրուհուն,
հանուն նրա նոր ճանապարհ,
նոր փորձ ու ցավ, պիտի անցնի
դրա միջով,արդար կանցնի։
Ամրակազմ էր ու գեղեցիկ,
Շատ սիրուն էր,կանաչաչյա
ու շատ ուժեղ,ամեն մարտից
ու պայքարից,նա հաղթում էր,
ու պարտության նա մատնում էր,
հնին, նորից ու ամենքին։
Ամեն անգամ ծնողներից նա նայելիս,
մտածում էր մեկին բերեր որ նայեն սիրեն ու փայփայեն,
բայց դրանցից նա շատ տղրեց,
ծեր են նրանք ու շատ թույլ,
պիտի գնան ու վայելեն։
բայց տղան թողեց ուսում ու տուն,
գնաց հեռու,մնաց անտուն,
հիմա պահն է մուս այդ մասի,
մտածում էր մենակ նա ճանապարհին։
***
Հասավ նա այդ ճանապարհին,
Բախվեց մի նոր փոքրիկ լքված
բայց շատ շքեղ մի կղզյակի,
Ուր ոսկի կար,ու շատ-շատ,
պատված էին մարդիկ,
ոտքից գլուխ ոսկով զարդով ու զմրուխտով,
նա ապշած էր այդ ամենից,
ու հիացած իր գտածով։
Մեկ արև էլ որ հենց անցավ,
նա հայտնվեց մարդկանց մոտ,ու զարմացավ,
ու նա տեսավ շատ հիացավ,
մարդիկ ջերմ,ժպիտով ու շատ հաեստ,
աշխատասեր ու մուգ մաշկով։
Ժամանակին փարավոններ կային,ու իշխում էին,
Տեղը հին էր ու շատ անգին,
ժամանակները հին անցել էին դրա մոտով,
Բայց բուրգերը հին ու անգին մնացին,
Ամուր կանգուն ու զարդարեցին,
ժամանակն ու տեսքը,
կղզյակի անկոտրուն։
***
Հարցրեց նա մարդկանցից,
Հին դարերի մասին գիտեր,
Անգին կղզյակի մասին գիտեր,
դա շատ մեծ չէր,բայց շքեղ էր,
Իր քարավանին, ում թագավորն էր տվել,
նա պատմում էր, ու բացատրում,
ինչ է գանձը,ինչ պիտի փնտրեն,
հին դարերում նա ասում էր,
որ նրանք ունեյինգույներփայլուն,
ու պսպղուն,որ զարդարում էր,
իրենց մաշկը թուխ ու սիրուն։
Կանաչ,կապույտ թիրուզագույն,
Սպիտակ,նռնաքարեր կարմրավուն,
ու գույնզգուն։Տեղը խիտ էր,
ու հսկվում էր,պիտի անցներ նա,
մի փոքր,որ հասկանար,թե ոնց փնտրեր։
***
Հենց վերջացրեց ու մտածեց,
Հասկացավ,ու երազեց
որ նա պիտի լսի նորից,
Ձայնը սրտի,իր սիրեցյալի
Իսկ աղջիկը,մենակ տխուր,
երզաում էր, լալիս տխուր
երկու հոգու նա ասել էր,
Պատմել թաքուն,երազանքի մասին,
Թագավորի, այդ ընչաքաղց,
Ժամանակին ուներ մեկին ընտրած
Նա ասել էր, որպես ընկեր դրա մասին,
Ու տղան էլ ագահ գնաց խնդրեց,
Թաքուն թագավորին դրա մասին։
Որ պայքարի,հանուն դստրի,
իր սրտի արքայադստրի։
***
Դեմ էր արքան,այդ ամենին,
Աղքատ էր նա,առանց ոչնչի
Բայց պատանին այդ անտեղի չեր,
վաճառական հայտնի ու խելացի,
այդ ամենի,նա հիացած,
իսկ այդ արքանմիր անունից,
հանեց տվեց անգին մի գանձ,
այդ պատանուն,պալատական ու պիղծ,
որ առնի տանի իր աղջկան,
ու փախցնի,մյուս պատանուց հեռու պահի։
***
Այդ ամենից,պատմությունից,
լսեց գնաց,նա լաց եղավ,
իր սենյակում,թաքուն մենակ,
մի բաժանեք,տխուր ասաց,
նա մտածեց թագավորին նորից ասաց,
իսկ թագավորը,կողքի գնաց,հեռվից ասաց,
նա քեզ մոտ է , քո ընկերն է,
կառնի քեզ իր կին,որպես իր հարս նա կպահի,
արքայադստերը վայել ու թագուհուն։
Իսկ այդ տղան, խաբեբա է,
մի վստահիր, նա վաճառող է,
պիտի նա գար տեսներ ամենը ու հասկանար,
նա աղքատ է, ու շատ տարբեր,
Երկար անցավ ժամանակը,որ տրվել էր,
էլ ետ չեկավ,անհետացավ։
Հիմա ով կա,նա էլ գտավ,
Մի զարդ անգին,շքեղազարդ,
որ չկա նմանը,ու փայլը նրա չունի անգամ,
ոչ մի անգին ու հին զարդ։
սա է,առ տես,
Անգամ հեռվից նա չնայեց,
ու ետ գնաց,ու արտասվեց։
* * *
Քարավանը որ կանգնած էր,
Դեռ քաղաքում այդ աղջկա,
Նա դուրս եկավ թաքուն տանց,
Այդ պալատից սիրուն հսկա,
Որ հասկանա ո՞ւր է տղան,
Ի՞նչ է անում,ու երբ կգա,
Բայց քարավանը այդ ամենից,
մնաց ապշած ու քարացած,
Նրանք նկատել չէին ոլ հասցրել,
որ տղան առանց ասել,տեղեկացնել,
պլանի մասին,այդ երեքն էլ միացել,
ու փախել էին գլխավորից քարավանի։
Ու աղջիկը այդ ամենից,
Զարմացած ու քարացած,
Ասեց միայն մի բան
Այդ ամենից ապշած ,հիացած
Երբ էլ որ գա ասեք նրան,
որ ես կանեմ ամեն նոր բան,
Որ սպասեմ նրան, երբ էլ լինի,
Այստեղ այսպես կմնամ պինդ քարացած։
***
Ետ գնաց նա,այդ ամենից,
Ոգևորված, ու հիացած,
Բայց հեց մտավ պալատ նորից,
տեսավ անցան օրեր քանի ,
դրսում այդպես անձայն քարացած,
Ու այդ պահից նրանք արդեն,
Հարսանիքի անցան, առանց ասել ու հարցնել,
Մտածելով որ նա կասի , այո՛ հստակ ու անկասկած։
Տղան գնաց հասավ կետին,այն սրահի,
Որ պիտի դուրս գա այդ հին տեղից,
Գտավ պեղեց ինչ-եր պետք է,
ու մտածեց որ մոտ է պետք նորից գնալ,
իր յարին որ նա լսի,հեռվից,
հեռվից ձայնը սիրեցյալի,
բայց այդժամ նա մտածեց,
որ դեռ վաղ է, պիտի գտնի,
անգին զարդեր,ու չվարանի ժամանակը,
այդքան արած գործի համար,
Տխրեց նորից,բայց փոխեց հինը,
հին պլանը ու անցավ էլի,
իր հին գործին։
* * *
Հասավ արդեն նա հաջորդին,
Երկրորդ արևին իր փնտրածի,
Այդ կղզյակը հին էր նորից,
Բայց այս անգամ այդտեղ մարդիկ
Փորձում էին անել, սարքել ու զարդարել,
Այդ ամենը անգամ հագնել ոսկուց,ու սկեպատ,
Ու խոսում անգամ շատ սիրուն,մեկ մեկ շա պարզ,ու բարդ մի հին լեզվով։
Կղզյակին հասնելը բարդ էր ավախ,
Ճանապարհը գտնել դժվար էր շատ,
Պիտի անցներ միջով անտառների ու գազանների,
Կտրեր ճանապարհներ,բազում անանցանելի,
Նստեց քարին ու մտածեց,
ոնց անի,ինչպես անի,
բայց հեռվից հեռու նորից նայեց ու նկատեց,
օվկիանոսը շքեղ,որ պարում էր կղզին կանաչ,գեղանի,գեղատեսիլ ու շքեղ,
Նավը վերցրեց առաջ շարժվեց,
Ճակատին էլ նավի գրված ուներ,
անունը հին սիրուն ընթեռնելի
Էլ-Դորադո , որն էլ այդպես պատկանում էր
կղզուն հին, անհիշելի այդ օրերից։
***
Այդ ամենը գտավ հեշտ ու թեթեվ,
Ամեն անգամ խնդիր ուներ բայց շատ բարդ չէր,
անցանելի էր բայց հենց այդպես,բախվեց քարին այդ վիթխարի,
***
Նորից հասավ նա մի կետի
Որ պիտի ուսումնասիրեր,
Զարդերը հին ու անտիկ,
Հենց հասկացավ որ դեռ վաղ է,
Որ հանձնվի,անցավ ավելի դժվար գործի,
Նա շատ հուսաց որ կանցնի,
Մի օր իր ուզածը նա կգտնի,
Նրանցից երկուսը մտածեցին,որ դեռ պետք է
անեժցնեն նորից մի հարձուփորձ,
որ հասկանան հինը նորը,
բայց այ պահին նա միայնակ,
վերցրեց պարան հին ու բարակ,
ու հենց ժայռից թռավ ներքեվ,
այն կտրվեց, ու վայր ընկավ,
տղաները արդեն հեռու էին,
բայց հենց տեսան ու նայեցին,
որ կգտնեն ու գնացին։
***
Հենց նշանը ավարտեցին,
Աղջիկը իր հույսը կտրած,տրվեց արդեն իր նոր յարին,ու որոշեց կամուսնանա
բայց այդ օրը երբ դուրս եկավ,
նա պալատից,տեսավ հեռվից,
այդ ամենը,որ կտրել էր իրեն նախկին յարից,
քարավանը հեռու-հեռվից։
***
Նա դեռ տեսավ որ հույս էլ չկա,
բայց մի փոքրիկ հարցի համար,
գնաց անցավ նրանց մոտով,
որ հարցնի ինչ-որ նոր բան,նոր լուր արդյոք ո՞ւնի յարից։
Ու այդ հարցից նրանք նորից,ինչպես այնժամ,
Քարացել էին,կանգնել անձայն,
Չէյին տեսել ոչ մի անգամ,
Երբ լքել էր քարավանը,առանց ասել անգամ
ու կամ ու կաց։
***
Հուսահատված նա ետ եկավ,
անցել էին երկար անդարձ,
երկու տարի,երկար ու ձիգ,
Նա չգիտեր թե ինչ անի,
Հրամայեց նա իր հորը,
Թագավորին,իր նոր յարին,ամենքին,
որ օատրաստվեն իրենց սիրուն հարսանիքին։
Յարը նախկին,նա ասել էր,
որ միակը ու իր հույսը
մեր այս կյանքի,
սերն է որ կա,պիտի պահվի,
ու այդ սիրո պահի համար,
նա իր սիրտը միշտ վառ պահի։
***
Մի օր էլ նա ելավ տեղից որ հագնվի
Հարսի շքեղ,սիրուն փայլուն շորը հագնի,
Երեկոյան ժամին արդեն,
Հյուրեր եկան,մոտ պալատին,
Հավաքվելուց հետո դեռ ժամ,րոպե չանցած,
հյուրերի հետ տղան եկավ,ուսին մեշոկն ու զարդը բարձած,
արագ եկավ հասավ պալատ,
Նա հենց իջավ ձիուց իր ցած,
Տեսավ յարին,իր շատ սիրուն,
Շքեղ հագած ու զարդարված,
Շատ ապշած էր այդ ամենից,
բայց մոտեցավ,թագավորին,հանեց տվեց գանձերն անգին
որ գտել էր հին վայրերից,
բայց ուժասպառ ու անշունչ էր,
շատ հոգնած էր ու շատ ծարավ,ու այդ պահին,ամենքի դեմ,
Նայեց յարին ու վայր ընկավ,
Մի քանի օր անցավ այդժամ,
Նա հին տեղից մի նոր տեղում,
ետ եկավ,գտավ իր սիրածի սիրուն գրկում,
իր ձեռքերը սառն ու փխրուն,
ու արքան էլ այդ ամենին որ նայեց,
իր ջերմ խոսքը ու օրհնանքը այդ տղային
ու իր դստրին սիրով տվեց,
ու պսակեց ու նա տվեց իրենց մի տուն,մե՛ծ ու սիրուն,
ու ապրեցին դարերով,
իրենց սիրով,աշխատանքով ու օրհնանքով։
Di Maria
04.03.25