Ես ուզում եմ տեսնել քեզ քնած ժամանակ
ես ուզում եմ սիրել քեզ քնած ժամանակ,
ես ուզում եմ տիրել քեզ քնած ժամանակ,
ես ուզում եմ համբուրել աչքերդ քնած ժամանակ
երբ կտիրես ինձ դու քնած ժամանակ։
երբ գրկես ինձ քնած ժամանակ,
ու զգամ մատներդ նուրբ ու անուշ,
երբ դիպչեմ քեզ կրքով իմ անմար,
ու զգաս սերս անսահման,
կհամբուրեմ աչքերդ քնած ժամանակ,
էլ չես հոգնի,էլ չես հոգնի,
երբ պիտի տիրես ինձ քնած ժամանակ,
ախ երբ պիտի։
կարոտել ենք իրար այնքան
որ քնած էինք միասին, ձեռք ձեռքի տված,
կարոտել ու ասել,
կարոտել ու ուզել,
բայց մոտ չթողնել,
չկանչես այդպես,չկանչես այդպես։
Պիտի տիրես երբ ուզես,
թեկուզ հենց գրկած ինչպես խոսք ես տվել,
թեկուզև գրկած ինչես չենք ունեցել,
չկանչես այնպես որ ես չուզեմ,
չկանչես այնպես որ ես փոշմանեմ,
երբ պիտի կանչես այնպես որ ես ուզեմ,
ու դու չփոշմանես։
Երգիս տենչն է վկա,
սեր ուզեցի ու փախա,
երգիս կիրքն է վկա,
սեր ուզեցիր ես փախա,
ժամանակին ես տեսա,աչքս փակված,
սիրտս լցված,
կիրքս տանջված,
քեզ կանչեցի դու չեկար,
երբ պիտի դու,երբ պիտի ես,
գրկենք այսպես թեկուզև բաց ու փակ աչքերով,
կարոտները մեր, ու աչքերը մեր,
երբ պիտի մենք ետ կանչենք
այնպես կանչենք,որ այդ կանչից չփոշմանենք,
ոչ ապրածից,
ոչ տվածից,
ոչ դիպչածից,
ու համբույրից,
էլ երբ պիտի տիրես նորից,էլ երբ պիտի։
Комментариев нет:
Отправить комментарий