суббота, 31 мая 2025 г.

Ջութակի տենչանքը


 Մտքիս ծայրի սիրուն տողով,

Հյուսեմ բառեր զուտ սպասումի,

Որ ես հյուսվեմ ու ես փարվեմ

Մարմնին անուշ ու կույր յարիս,

Գրիչն ինչ է գրել գիտի,

Սիրտս ինչ է ուզել կուզի,


Հոգուս միջի դատարկ տողը,

Նուրբ հպումով ու թանաքով հյուսել կուզի,


Ա՛խ տենչանք է, թե զուտ անեծք,

Իմ սպասումը հենց ինձ էր ախ պետք,

Իմ ջութակի սիրուն ձայնով,

Քո հպումը, ու քո բույրը

Սենյակով մեկ զարդարել էր պետք,

Եթե կուզես կիրքդ տուր ինձ,

Եթե կուզես լույսդ տուր ինձ,

Այդ սենյակի մթությունը,ու այդ լամպի թյուր ճրագը,

Հանիր տուր ինձ, եթե կուզես,

Դա ասեցի,դա լսեցի,

Անցյալ էր զուտ,սպասում անհույս,

Ու հպումդ այն որ չեղավ,

ու երազդ այն որ չեկավ,

Ափսոսանք էր դա իմ սրտին,

Ու իմ կրքին այս մինուճար։


Եթե կուզես արի ես գամ,

եթե կուզես ասա լսեմ,

սա սպասում էր,թե ափսոսանք,

բայց երազ էր սիրուն անհոս,

դա ես տեսա,դու լսեցիր։


Ափսոս է դա,ափսոս է սա,

Իմ ջութակի մի պայթյունից,

կիրքն ինչ է որ դա լինի,

նա ետ եկավ,ես վանեցի,

Նա ետ գնաց ետ կանչեցի,

ու սա կիրք էր, բայց չքացած․

 հոգուս  միջի դատարկ տողը

այդ սպասումով ես լցրեցի,

Ա՛խ հենց նա է,

իմ գրիչն է, եկավ ասեց,

Եկավ գնաց։


Di Maria 

05/28/25

Комментариев нет:

Отправить комментарий

My music

   My steps,my music, My foots and my path, wherever that I go, I draw just one line, Your name and on it. My skate rink is too weak in orde...