Հոգուս կապանքն է, քանդել չի լինի
Սրտիս տենչանքն է, վանել չի լինի
Մարմնիս ուզածն է,չուզել չի լինի
Էլ որին դարձնեմ,էլ որին դարձնեմ։
Մի տենչանք էր զուտ
ու փոքր իղձ,
Դիմադրանք էր,թե պատրանք,
թե զրպարտություն,
Հայացքից զատ կապ կա,
Հայացքից զատ իղձ կա,
ու կյանքից էլ զատ իրական մի կյանք,
դրա մեջ անդարձ,ես ու դու նորից իրար դարձանք։
Հուգուս պատիժն է, ու իմ ուզածը,
Մեկ-մեկ պատիժ է,ժպիտն է վկա,
մենակ կմնամ թեկուզ դրա հետ,
բայց իմ ուզածն է,ես որին դարձնեմ։
Մի անարժան կապանք էր սա,
ու մի պատրանք,քանդման ենթակա,
Ուզածս ինչ էր, հոգուս պատասխան,
Իմ ցավին ասաց դեղ տուր ու դարման,
Իմ սրտին դարձավ համ դեղ,համ դարման։
Di Maria
11/06/25
Комментариев нет:
Отправить комментарий