понедельник, 14 июля 2025 г.

Իմ սրտի ցավը

 Ոնց փնտրում եմ

Ցավ եմ գտնում

ոնց երգում եմ,

ցավ եմ լսում,

հոգուս կրակի մեջ

ցավ եմ տեսնում

բայց հենց ուզում եմ

լույսի ճրագն ինչ է 

դա էլ չեմ գտնում։


անցյալի,լուսյի,հողի,

ու կրակի,անգամ դրանց մեջ

ցավ կա,երգ կա,լաց կա 

բայց ոնց իմ մեջ դրանք գտնեմ,

որ ես չվառվեմ,

որ չքարանամ,

ար չսառչեմ,

ու տաքանամ։


Գրչիս մի թանաքը

որի գույնը սև է,

կգրի կասի, կզարդարի

ով լսի կապրի,

բայց գրչիս ցավը

ոչ ոք չի տեսնի,

ես ոնց էդ ցավը փարատեմ,

որ մի թշնամուս զարդարեմ,

որ բառով գրեմ

որ իրենց ծարավը  փարատեմ,


սիրո տոնը,որ սկսում է սիրել

սիրո տոնը, որ գալիս է առանց ուզել,

դա ցավ չունի,ոչ էլ պատասխան,

բայց երբ փորձում ես դու էլ մասնակցել,

ցավդ գալիս է, երբ դա տոն պիտի դառնա,

երբ պիտի դու գաս։


Երբ յարիս գրկեմ ու պարեմ,

ես էլ կպարեմ,

գրիչս կփայլի,սերգ կգրեմ,

սիրտս կփայլի,ցավս կմարի,

երբ յարիս գրկեմ,ու ցավս պակասի,

առանց այդ ցավի գրիչս ոնց պիտի գրի

ես էլ չգիտեմ։


Ոնց երգում եմ 

ցավ եմ լսում

ոնց փնտրում եմ

ցավ եմ լսում,բայց հենց յարիս եմ գրկում,

նրա սրտի ձայնն եմ լսում,

բայց անգամ հեռվից դա է ինձ համար սիրո երգ երգում,

ես այդ տոնին էլ ոնց չմասնակցեմ,

ոնց ուզում եմ չի լինում,

մերժում էլ ես չի լինում,

ոնց փնտրում եմ

չի գալիս,

ոնց երգում եմ,չի լսում,

ու ցավս սրտի առանց հպման՝

մենակ է մնում։



Комментариев нет:

Отправить комментарий

My music

   My steps,my music, My foots and my path, wherever that I go, I draw just one line, Your name and on it. My skate rink is too weak in orde...