Իմ սրտի տաճարը,իմ սրտի կրակը,
Ձայնիս աղոթարանը,հոգուս մի լույսը,
երբ աղոթում եմ,միշտ քեզ փնտրում եմ,
Որ տեր լինես սրտիս,որ տիրես դու ինձ,
Իմ պատարագն եմ տալիս ես ամեն օր Աստծուն,
որ գտնես դու ինձ,քո պղծերի մեջ,
որ հասնես դու ինձ,քո կեղծերի մեջ,
գիտեմ որ սուտ է,որ չկա անցյալ,
գիտեմ որ սուտ է,թե կա ապագա,
եթե կանք մենք,կլինեն նրանք,
անցյալում կանգնած ես և դու մենակ,
Պատարագս երբ գա,պատասխան ստանա
Ես քեզ կգտնեմ,դու ինձ կգտնես,
այդ կեղծիքի մեջ,ու այդ պղծի մեջ,
ես կեզ կտիրեմ,դու ինձ կտիրես,
Այդ աղոթքի մեջ,այդ ցանկության մեջ։
Ամեն նոր օրվա մեջ,մի նոր լույս կամ ճիչ,
Ամեն նոր գաօդ,նոր լույս է կամ խիղճ,
Չասես ինձ սպասիր,կամ էլ մի նայիր,
եթե ես կամ դեռ,դու էլ ետ կգաս,
կտիրես հոգուս,աղոթքիս հետ եմ,
եթե ես միշտ կամ,կլինես և դու,
եթե ես ուզեմ,կլինես և դու,
եթե կա Աստված պատարագս կա,
Եթե կա դրախտ կլինենք և մենք ,
Միայն թե տրվիր հոգովդ դու ինձ,
Ես որ քեզ գրկեմ,այդ կեղծիքի մեջ,
Ես որ միշտ քեզ գամ,այս պղծերի մեջ,
Կլինես նորից ինձ դու պատասխան,
Կդառնաս այդժամ,ձայնիս պատասխան։
Իմ մաքուր սիրով,եթե ես ուզեմ,Աստծուն կկանչեմ,
Իմ մաքուր սիրով,եթե ես ուզեմ,ճամփան կգտնեմ,
եթե ես ուզեմ որ ինձ դու դիպչես,դա էլ կթողնեմ,
Քանի դեռ դու կաս,ես քեզնով,դու ինձնով ,
Ես քեզ կբուժեմ,դու ինձ կբուժես,
Հայացքդ սիրուն,ախ ինձ սիրելուցմերբ ձայն ես տալիս,
Երբ ինձ ես կանչում,ու չես մոռանում,ու չես ուրանում,
Պատարագս է վկա,քեզ եմ ես ուզում,որ ձայնովս գաս,որ կրքովս գաս,
Եթե ես կամ,դու էլ կլինես,եթե ես ուզեմ դու էլ դա կուզես,
Միայն թե տրվիր հոգովդ դու ինձ,
Ես քեզ կգտնեմ,դու ինձ կգտնես,
այդ կեղծիքի մեջ,ու այդ պղծի մեջ,
ես կեզ կտիրեմ,դու ինձ կտիրես,
Այդ աղոթքի մեջ,այդ ցանկության մեջ։
Комментариев нет:
Отправить комментарий