среда, 23 июля 2025 г.

Սեր,սիրտ և դրամա

Ինչ է սիրտը,ով կասի

Երբ լացել,կամ սեր կուզի,

Սարերի մեջ,թեկուզ և արտի,

Ինչ է սիրտը,ոնց կապրի,

Մարդ կա ով ինձ կբացատրի։


Երանի եմ տալիս մարդուն,ով սիրտը ձեռոմ,

Ձեռքն էլ սրտի մեջ պահած կապրի,

Երանի եմ տալիս ափին,

Ով իր ափը սրտով կլցնի,

Ցավ չի լինի,եթե կա սիրտ,

Իմ այս դրաման,մի քիչ սիրտ է,մի քիչ էլ ափ,

Բայց այն սիրտ է,առանց գույնի,ինչպես ափը մեր այդ ծովի։


Եթե մի օր ապրի հոգին,ինչպես կապրի մարդը իր հետ,

Եթե մի օր շնչի սիրտը,ուղեղն ինչպես կարձագանքի,

Ես հենց դա եմ,երգն իմ շնչի,

Ես հենց դա եմ,շրշյունն իմ այդ կապույտ ծովի,

Ես հենց դա եմ,իմ այդ ձայնի,այդ քո ձայնի,կանչն այդ ծովի,

Ու այդ դրաման իմ քո սրտի։


Եթե մի օր կանչեմ ես քեզ,

Եթե մի օր ետ գաս ինձ մոտ,

Բեր ինձ սիրտդ ձեռքիդ դրած,

Բեր ինձ գույնդ ափից վերցրած,

Ուզում եմ այն հավերժ լինի,

Սա է ափսոս դրաման իմ այս կապույտ սրտի,

Եթե մի օր կանչեմ այսպես,

Այդպես մոտս դու գաս պիտի,

Այդպես մոտս դու գաս պիտի։


 Ինչ է սիրտը,ով կասի

Երբ լացել,կամ սեր կուզի,

Սարերի մեջ,թեկուզ և արտի,

Ինչ է սիրտը,ոնց կապրի,

Մարդ կա՞,որն ինձ կբացատրի։

Երանի եմ տալիս մարդուն,ով սիրտը ձեռոմ,

Ձեռքն էլ սրտի մեջ պահած կապրի,

Իմ այս դրաման,մի քիչ սիրտ է,մի քիչ էլ ափ,

Բայց այն սիրտ է,առանց գույնի,ինչպես ափը մեր այդ ծովի։

Եթե մի օր կանչեմ այսպես,

Այդպես մոտս դու գաս պիտի,

Այդպես մոտս դու գաս պիտի։

Комментариев нет:

Отправить комментарий

Կյանքն առանց ինձ,կյանքն առանց քեզ

Կյանքն առանց ինձ,կյանքն առանց քեզ Կյանքն առանց սեր ու համբույր, Կյանքում էլ ինչ է պետ ասա մարդուն, Որ գա հպվի սիրած մարդուն։ Սիրտն առանց սեր...