четверг, 24 июля 2025 г.

Կյանքն ինչպես պոեզիան,պոետը կյանքի

Կյանքն ինչպես պոեզիան,

Երբ կարդում ես տառ առ տառ,

Երբ երգում ես բառ առ բառ,

Երբ հասարակ են բառերդ անգամ,

Դառնում ես դու կյանք,ինչպես կիրքը գրքերում,

Եվ ինչպես բառերն այդ կրքի։


Պոետն այս դարի,երգել չգիտի,

Պոետն այս երգի այլ բառ չգիտի,

Ինչպես այն գրի,մարդկանց զարդերի,

Բառեր նոր ստեղծի,կամ նոր տողի չափ,

Մարդկանց որ մեկնի,մարդկանց բացատրի,

Թե ինչ է կյանքը,կամ էլ հենց տողը,

Թե ինչ գիրը,կամ էլ գրելը։


Ոմանք դա գիտեն,ով էլ դա ուզի առանց տող ու գիր,դա էլ կտեսնի,

Կյանքն ինչպես պոեզիան,կյանքն ինչպես պոետը,եվ երգը կյանքի,

Ամեն նոր տողից,ու նոր թանաքից,նոր տող կստեղծի,

Ու ամեն պայքար,որով նա կապրի,որով կտրվի,այդ բառին, տողին,

Կդառնա պոետ,հենց իր այդ կյանքի,որն էլ կգրի։


Եթե նա ուզի,եթե դիմադրի,բայց բարդ է, է՛յ կյանք,

Բարդ է անգամ դա,եթե դու քիչ ես,տողերդ էլ շատ,բառերդ ճղճիմ,թանաքդ անգույն,

Տողիդ մեջ երկար,ինչ պիտի գրես,որ մարդկանց մեկնես, 

Տողիդ  մեջ այլ բառ ոնց պիտի ընտրես,

Որ մարդիկ տեսնեն,ու լսեն ձայնը,բառերիդ,գրչիդ,

Որ ապրեն բառերը այդ կյանքի,ու կյանքն  կրքիդ,

Պոետն այս դարի,երգել չգիտի,

Պոետն այս երգի այլ բառ չգիտի,

Ինչպես այն գրի,մարդկանց զարդարի,

Տողեր ոնց ստեղծի,որ կիրք փոխանցի,

Եթե նա ուզի,եթե դիմադրի,բայց բարդ է, է՛յ կյանք,

Բարդ է անգամ դա,եթե դու քիչ ես,տողերդ էլ շատ,բառերդ ճղճիմ,թանաքդ անգույն։


Կյանքը ինչպես պոեզիան,

Երբ կարդում ես տառ առ տառ,

Երբ երգում ես բառ առ բառ,

Երբ հասարակ են բառերդ անգամ,

Դառնում ես դու կյանք,ինչպես կիրքը գրքերում,

Եվ ինչպես բառերն այդ կրքի,

Տենչում են մարդկանց,ու այդ պատերին,

որտեղ կանգնում են,սիրում մեկ-մեկու,

Երբեմն թաքուն,մարդկանցից հեռու,որ կիրքը այդ զգան,

Ու առանց հպում,

Բայց երբ գրիչդ սեր էլ է ուզում,հպում է դառնում,անգամ անհպում,

Եթե այն չկա,թանաքից կգա,եթե այն կգա,պոտ կդառնա,

Ու ամեն պայքար,որով նա կապրի,որով կտրվի,այդ բառին, տողին,

Կդառնա պոետ,հենց իր այդ կյանքի,որն էլ կգրի։


Комментариев нет:

Отправить комментарий

Կյանքն առանց ինձ,կյանքն առանց քեզ

Կյանքն առանց ինձ,կյանքն առանց քեզ Կյանքն առանց սեր ու համբույր, Կյանքում էլ ինչ է պետ ասա մարդուն, Որ գա հպվի սիրած մարդուն։ Սիրտն առանց սեր...