воскресенье, 20 июля 2025 г.

Հեռավոր քաղաքը

 

Մի աղջիկ կար,քաղաք եկած,

Մարդկանց մեջ էր նա շատ ծպտված,

Ուր որ կգնար,միշտ կեղծիք էր,

Ուր կանգնել էր,միշտ շատ ցուրտ էր,

Մարդկանց մեջ ջերմությունը շատ մարած էր,

Մարդիկ մարդ չէին եղած,դա շատ պարզ էր,

Ցավում էր նա մարդկանց համար,

Ովքեր պիղծ էին,ու ընչաքաղց,

Ցավում էր նա կյանքի համար,

Որ պիտի ապրեր մարդը,Աստծուց ստացած,

Միշտ նման էին,խոսքերն իրար,

Միշտ կայուն էին՝ մարդիկ ինչպես սար,

Ներսից դատարկ,դրսից սիրուն։

Ցավում էր նա՝ կյանքի համար,

Որ մարդ պիտի այդպես ապրի,

Իր այդ փոքր պարզ գյուղակում, 

Գյուղացին էր անգամ ծաղկուն,

Բայց աղքատ նա այդքան էլ չէր,այլ նա`

Ով իր հոգով ագահ էր,ու շատ ծարավ,

Եկավ քաղաք իր գյուղական,ծպտված ու հիացած այդ հայացքով,

Մարդկանց տեսնի, կյանքը սիրի,

Որ ետ գալուց կյանքը պատմի,ու կյանք գրի,

Կյանքը ցույց տա հնին նորին,

Մեծին փոքրին,կամ աղքատին։


Հեռվից սիրուն էր այդ կյանքը շատ,

Ներսում ցուրտ էր, ու շատ սառը,

Մարդիկ ծարավ ու ընչաքաղց,

Նման էին շատ օձերի,ագահ վայրի մեծ ցլերի,

Ագահ, վախկոտ առյուծների,

Ցավում էր նա կյանքի համար,որ

Մարդը պիտի ապրի այդ էությամբ,ու պղծությամբ,

Բայց ագահ էր ինքն իրենով, երբ որ եկավ,հեռվից հեռու

Ուզեց փոխի,որ չպատռի այդ ամենը՝ իր  Աստված,

Որ տվել էր Մարդկանց ծարավ այդ լի կյանքը գեղանի,

Որ փակվել էր նա մարդկանցով,իրենց գույնով,ու ծարավով,

Գյուղից վառ էր,ու ոչ էլ ցուրտ,հեռվից հեռու,ու շատ մաքուր,

Ներսից սարեր,դրսից սիրուն ու քարքարոտ,

 Բայց շատ դատարկ ու շատ մի պիղծ,

Լցրել էին նրանք դաշտը այդ ամենով։


Ցավում էր նա այդ ամենից,

Իր հոգին էր անգամ Ցավում,

Ու իր սիրտը այդ շատ փխրուն

Մնաց քարին ու ավազին,

Մնաց Աստծուն ու այդ սարին,

Որ չցավա,ու չափսոսա,տնից հեռու այդքան նա չգնա։


Комментариев нет:

Отправить комментарий

Lիությունը սրտիս

  Սիրուն այդ խոսքերից, սիրուցդ այդ լի ու լի, սրտիցդ եկող որ ասել ես դու ինձ, Զարկդ ինձ դարձրիր, եթե ես ապրեմ,պիտի այն զարկի, եթե ես գոյանամ,...