Ինձ մի գիշեր տուր,
ինձ մի համբույր տուր,
քո բաբախի պես,
մի տան կտուր տուր,որ ապրեմ այդտեղ,
որ երգեմ այդտեղ,
քո սազի լարով,քեզ հպվեմ այդտեղ։
Քանի որ կյանք է,ապրենք պիտի,
Քանզի հոգի է դիպչենք պիտի,
Քանզի մարմին է,սիրենք պիտի,
Քո մազերի չափ սեր տալ է պետք,
Քանզի դա հարցն է, որ տանք պիտի։
Ողջ աշխարհի մեջ մի լույս մի սեր ես,
Ողջերի մեջ սիրո մի ճրագ,
Անուն էլ չունես,քեզ ոնց ես կոչեմ,
Քանզի անկոչ ես,
այդպես ապրեմ պիտի, սիրեմ պիտի։
Քո բույրի մեջ մի բույր գտա,
Քո բույրի մեջ անսպառ մի կիրք,
Ինձ համար գույնը սրտիդ կներկես,
Հոգուս համար գանձերդ ինձ զարդ կշինես։
Սրտերի մեջ սրտակերն ես,
Քո բույրով ինձ այդպիտին կդարձնես,
Քանզի սա կյանքն է,այդպես ապրենք պիտի։
Վարսերիդ բույրով փարվեմ մարմնիդ պիտի,
Քո սազի լարով սերս քեզ պատմեմ պիտի,
Քանզի սա կյանքն է,այդպես ապրեմ պիտի։
Իմ հոգսերի դեղ դարմանը,
իմ սրտի միակ ճրագը
հոգուս ճիչը,կյանքիս հարցը,
Վարսերիս տենչը,ու հպումը մատներիս,
Ինչու է այդպես,ինչու է այդպես,
Սա հենց գույնն է իմ սրտի,
ու տենչը իմ կյանքի,
սա հենց հպումն է
իմ ձեռքի ու բաբախը սրտիդ,
Քանզի սա կյանքն է,այսպես այն ապրենք պիտի։
Ինձ մի գիշեր տուր,
ինձ մի համբույր տուր,
քո բաբախի պես,
մի տան կտուր տուր,որ ապրեմ այդտեղ,
որ երգեմ այդտեղ,
քո սազի լարով,քեզ հպվեմ այդտեղ,
Քանզի սա կյանքն է,այդպես ապրեմ պիտի,
Քանի սա սերն է,քեզ ես այն երգեմ պիտի,
Սա հենց գույնն է իմ սրտի,
ու տենչը իմ կյանքի,
սա հենց հպումն է
իմ ձեռքի ու բաբախը սրտիդ,
Քանզի սա կյանքն է,այսպես այն ապրենք պիտի։
Комментариев нет:
Отправить комментарий