понедельник, 14 июля 2025 г.

Ծաղիկը


 Հազար զարդի մեջ,

Հազար վարդի մեջ,

Իմը քեզ տվի,

Ու քոնն ինձ առա։


Իմ հոգու նոտան,

Այդ վայրի ծաղկով

Մի փունջ զարդ դառավ,

Որ հոտ էլ չունի,

Որ գույն էլ չունի,

Ու անգամ տերև,

Որ կյանք զարդարի,

Ու այդ մի նոտան

Մի վայրի ծաղկով

Մի ամբողջ արտը ծլեց ծաղկեցրեց,

Ու գույնով պատեց։


Աշնան շնչի պես,

Այդ սեզոնի պես,

Որ չպիտի լինի,

Ու ոչ էլ ծաղկի,

Մի վայրի դաշտ էր,

Այդ սեզոնի պես,

Հեռվից նա  գտավ,

Ու այդտեղ ծաղկեց 

Որ բոեւյր ունենա,

Ու կանաչ տերև,

Հազարների մեջ իրենն էլ առնի,

Հազարների մեջ իրենն էլ նա տա,

Ու կյանք զարդարի,

Աշնան շնչի պես։


Հազար զարդի մեջ,

Հազար վարդի մեջ,

Իմը քեզ տվի,

Ու քոնն ինձ առա,

Որ ինձ զարդարեմ,

Որ քոնն այն դարձնեմ,

Աշնան շնչի պես,

Աշնան բույրի պես։

Ու քո գույնի պես,

Հազար զարդի մեջ 

Հազար վարդի մեջ։






Комментариев нет:

Отправить комментарий

My music

   My steps,my music, My foots and my path, wherever that I go, I draw just one line, Your name and on it. My skate rink is too weak in orde...