Մի սեզոն կար,մեր կյանքի մեջ,
Մի սեզոն կար, մեր հոգու մեջ,
Երբ կռվում ենք այն շատ վառ է,
Երբ էլ հաշտվում,դառնում է ցուրտ,
Ոնց էլ հագնեմ իմ բաճկոնը,տաք կոշիկը
Կամ էլ շալը յարիս գործած,
Այն ինձ այնպես տաք կպահի,
Ասես լինի իր առաջին,այդ նուրբ քնքուշ
Համբույրն իր այդ շուրթից տված։
Կոմպլիմենտ էր ,թե պատասխան
Մի նուրբ հպում ու տաք մի գիրկ,
Ասես հագուստ լինի ինձնով գործած,
Իմ այ սիրուն ի պատասխան,
Երբ ես տվի իր համբույրը
Ու ետ առա կոմպլիմենտը,
Ասես նվեր քնքուշ լիներ։
Իմ քար սրտին, աշնան ցրտին
Երբ գործեցի,ոնց սկսեցի,
Այս իմ շալը յարիս վզին փաթաթեցի,
Շատ փափուկ էր , իր շուրթի պես,
Շատ տաքուկ էր, իր գրկի պես,
Շատ քնքուշն էր, իր խոսքի պես,
Կոմպլիմենտ էր մի շատ սիրուն,
Աշնանային այդ քամու պես։
Մի փողոցում մենք քայլելիս,
Փոքրիկ քարի մենք բախվեցինք,
Մեր այտերը մրրիկի պես,քամուց շեղված,
Իրար նրանք հպան բախվեցին,
Երբ հանդիպեցին,երբ բախվեցին,
Մեր աչքերը,այտերի պես,յարս ասեց՝
Շատ սիրունն են,քո աչքերը,աշնան նման,
Յարս նայեց՝ ներից ասեց, շատ անուշն են,
Քո շուրթերը,ձեռքերիդ պես, այտիդ նման,
Ոնց համբուրեմ,որ այն փայլի,
Ոնց ես հպեմ,որ ինձ տրվի,
Կոմպլիմենտն էր յարիս ասած,
Որ ինձ ասեց ու հուշ մնաց։
Երբ գործեցի ես այդ շալը,
Ու երբ տվի պատասխանը,
Իր այդ հպման,ու այդ սիրո,
Ես էլ դարձա կոմպլիմենտը,իր այդ սիրո
Որ ինձ տվեց,իմն էլ մնաց,
Քնքուշ սիրով,ու համբույրով,
Իր այդ ձեռքով,ու այդ կրքով,
Կոմպլիմենտով ու խոսքերով,
Մի այդ շալից ու սեզոնից,
Սիրտս սպասեց նրան հավերժ,
Մինչև աշնան ցրտերի վերջ։
Комментариев нет:
Отправить комментарий