четверг, 3 июля 2025 г.

Սև հագուստս՝ գինի դարձած

 



Մեկ ճրագ է,

մեկ կրակ,

մեկ գինու լիճ,

մեկ սիրո սիրո ճրագ,

              ***

մեկ մուգ է մեկ սպիտակ

երբ լսում եմ ջրի ձայնը,

հոսող հեռվից այդ լճակի,

իմ սև հագուստը

գինով է պատվում,

ու դառնում կրակ,

մեկ մուգ է,

մեկ սպիտակ։

         ***

մեկ մուգ է,

մեկ սպիտակ,

իմ բաց մարմնի վրա,

քո թափած գինին,

ու համբույրդ դրա տակ,

որ քամին քշեց,ու

այն սպիտակ դարձեց,

միայն դա դարձրեց,

մեկ է դա դարձրեց։

       ***

Ասես ձուկ լինեմ,

իսկ դու որսորդը ,

որ ձեռքդ տարար,

մարմինս բռնեցիր

ես որսդ դարձա,

ու երբ գինիդ խմեցի

ու կյանքի դարձա,

երբ հագուստս գինուցդ

սպիտակ դարձավ։

         ***

Իմ սև հագուստը ,

գինով է պատվում,

մեկ մուգ է,

մեկ կրակ,

մեկ սպիտակ գույն է,

մեկ էլ սիրո մի ճրագ,

քո թափած գինին,

որ քամին քշեց ու հեռու տարավ,

ինձ որսդ դարձրեց,այդ կրակի տակ,

ինձ որսդ դարձրեց,այդ ճրագի տակ։

Комментариев нет:

Отправить комментарий

Պարոնը

 Մի ժամանակ,թագավոր կար , Ապրում էր նա իր դղյակում,վառ ու պայծառ, Այնտեղ սեր կար,և իշխում էր այն իր ժամանակ։ Մի օր այնտեղ մի հյուր եկավ,որ ա...