четверг, 3 июля 2025 г.

Սիրտս ինչ անի պարոնս,ասա


 

Սիրտս ինչ անի պարոնս,պարոնս

Քեզ տեսնելուց տեղից կթռնի,

Սիրտս ինչ անի,պարոնս,ասա

Քեզ սիրելուց  ափեր կտանի։


Ես քեզ ոնց շարժեմ,որ երգիս գաս,

Ես քեզ ոնց ասեմ, որ ձայնիս գաս,

Մարմինս քեզ ոնց փնտրի,

Որ սրտիս գաս,

Սիրտս ինչ անի պարոնս,ասա։


Այս արշավիս մեջ քարուքանդ եղա,

Ոնց փնտրում եմ, թուր եմ գտնում,

Մարմնիս մեջ ոնց խոցեմ,որ ինձ գաս,

Սիրտս ինչ անի,պարոնս ասա,

Քեզ ես ոնց երգեմ,որ երգիս գաս,

Սիրտս ինչ անի պարոնս,ասա։


Սիրտս ինչ անի պարենս,ասա

Երգիս ճրագ,դու նոտան երգիս,ու գույնն իմ երգի,

Սիրտս ինչ անի պարոնս,ասա

Սիրտս ինչ անի,պարոնն իմ կյանքի,

Ոնց փնտրեցի թուր եղա

Քեզ նայեցի ճրագ դառա,

Սիրտս ինչ անի,պարոնս ասա։


Իմ պայքարի մեջ մի հաղթանակ,

Իմ գրքերի մեջ դու մի սև թանաք,

Ոնց գրում եմ քո անունն է էջերիս մեջ,

Ոնց նայում եմ սիրտդ գույնն է,

Իմ ափի մեջ,

իմ սրտի մեջ,

Աչքերիս մեջ,

Արյանս մեջ,

Սիրտս ինչ անի պարոնս,ասա։





Комментариев нет:

Отправить комментарий

Պարոնը

 Մի ժամանակ,թագավոր կար , Ապրում էր նա իր դղյակում,վառ ու պայծառ, Այնտեղ սեր կար,և իշխում էր այն իր ժամանակ։ Մի օր այնտեղ մի հյուր եկավ,որ ա...