Ռիթմին կյանքի հակառակ ենք քայլում,
Հոսքին մարդկանց դեմ-դիմաց կանգնում,
Երբ մի հարց կա,առ սիրտ ենք նայում,
Երբ մի ցանկություն առ Աստված։
***
Ոչ ոք մյուսից չի վախենում,
Բայց ով վախ ունի կորստի անգամ,
Ցավ է ստեղծում, ու դրա մեջ թաղվում,
Երբ արգելված է պտուղը։
***
Այն ցանկալի է երբ չկա,
Դրան դիպչելու մի բուռ ցանկություն,
Փարվելու ու վայելելու միտում անգամ։
Դրախտի ենք վերածում մեր հագուստը անգամ,
Դարձնում մարդու ստեղծած, կամ դրանից ծնված,
Մեծարգո է մարդը ով գիտի գինը դրա,
Մեծապաիվ մեկն,ով կհագնի այն,
Առանց պիտակի ու հատուկ գնի անգամ։
***
Երբ արգելված է լինում պտուղը,ցանկալի է այն,
կարծես մարմնի վրա դրված զարդ լինի այն,
բայց երբ մարդն է հերքում իր պտուղն անգամ,
դրախտի մեջ մի բուռը դառնում է փշուր-փշուր,
ու մի հույսը լույսով ետ գալիս,ու դառնում,նորից
պտուղ՝ բայց ոչ դրախտային, ոչ էլ արգելված։
Комментариев нет:
Отправить комментарий