Ախ,երբ պիտի դու հետ գաս,
Ախ երբ պիտի դու հետ գաս,
Սրտիս բանալին ինձ տաս,
Ախ երբ պիտի,ախ երբ պիտի։
***
Վանելով ցավից,
վանելով վախից,
Վատնելով անտեղի,
Փնտրելով անտանելի,
Ու հիմա ասում,
Ախ երբ,երբ պիտի դու գաս։
***
Մի վախ չմնաց,
Ամենը տարան,
Մի պահ չմնաց,
ամենը կորավ,
անցյալի շողքից, ներկայի սարսափից,
մեկ դարձան ակամայից,
որ նորց ասեն,
ախ երբ պիտի գաս,
ախ երբ պիտի գաս,
Չմնաց ոչինչ, մի փոքր անգամ,
որ ես էլ քո պես ուզենամ անգամ,
բայց հոգուս ներսում մի կաթիլ դեռ կա,
որ անկախ ամենից,
մերժեց ամենքին,
ու անգամ իրեն,
որ նորից սպասի,
անկախ տանջանքից,
ու բարդ օրերից,
քեզ նորից կանչի,
ու սրտին հպի։
Բայց պատրանք է՞,թե ին՞չ,
ես դեռ չեմ լսել մի բառ քեզանից,
ոչ էլ պատասխան,
բայց դեռ սպասում եմ,երբ
երբ պիտի դու գաս,
մեր ճրերը,երբ պիտի ետ տաս։
Комментариев нет:
Отправить комментарий