четверг, 3 июля 2025 г.

իմ սիրտը ճշմարիտ է




ճշմարիտն էր իմ սիրտը անցյալից,

երբ եկա ու բախեցրեց քեզ ինձ,

ամեն գույնիս մեջ քեզ մտցրեց,

ամեն լիություն առ քեզ ինձ ետ բերեց,

իմ սիրտը ճշմարիտն էր, այդժամ։


Ես նայեցի,երբ քայլեցի,

շողքիդ հավասար քեզ նայեցի,

մի հպումով քեզ փարվեցի,

փախչել չուզեցի, քամիներն ին քեզ բերեցին,

քեզ ին տվեցին, ճշմարիտն էր իմ սիրտը այդպահից։


հողմապտույտի պես մի փոքր քամի բերեցիր,

ամեն ավազ,ծառ,քար ու հոգի խառնեցիր,

ամենքին իրար տարար բերեցիր,որ սրտիս դիպչես,որ ինձ դու դիպչես,

քիչ-քիչ քայլերով,ու քիչ խոսքերով,

մի ծույլ պահվածքով սիրտս խոցեցիր,

կարծես սխալ էր,սիրտս որ մերժեց,

իսկ դու հակառակ իմ այս թյուր կամքի,

եկար դիպար ինձ, ու իմ քար սրտին,

իսկ դու հակառակ իմ այս պիղծ սրտի,

եկար ու տեսար ի սրտե ինձնում ինձ,

իմ սիրտը ճշմարիտ էր,ու հենց այդ պահից

  ես էլ հենց քեզ պես ամենքին խառնված,

ու իրար խառնած,անկախ քո կամքից,

ու քո պիղծ սրտից,եկա քեզ դարձա,

սիրտդ էլ ճիշտ էր,հենց այդ իսկ պահից,

իմ քո անցյալից։


ճշմարիտն էր իմ սիրտը անցյալից,

երբ եկա ու բախեցրեց քեզ ինձ,

փախչել չուզեցի, քամիներն ին քեզ բերեցին,

քեզ ին տվեցին, ճշմարիտն էր իմ սիրտը այդպահից։


կարծես սխալ էր,սիրտս որ մերժեց,

իսկ դու հակառակ իմ այս թյուր կամքի,

եկար դիպար ինձ, ու իմ քար սրտին,

իսկ դու հակառակ իմ այս պիղծ սրտի,

եկար ու տեսար  ինձնում,ու հենց ինձ,

իմ սիրտը ճշմարիտ էր,ու հենց այդ պահից,

ես քեզ սպասեցի,ու մինչև վերջը

իմ քո ժամանակների,

ու մինչև վերջը, իմ քո համբույրների,

ու մինչև վերջը իմ քո այս համառ կամքի։


փախչել չուզեցի, քամիներն ին քեզ բերեցին,

քեզ ին տվեցին, ճշմարիտն էր իմ սիրտը այդպահից։

ճշմարիտն էր իմ սիրտը անցյալից,

ամեն լիություն առ քեզ ինձ ետ բերեց,

իմ քո անցյալից։



Di Maria 

03.07.2025






Комментариев нет:

Отправить комментарий

Պարոնը

 Մի ժամանակ,թագավոր կար , Ապրում էր նա իր դղյակում,վառ ու պայծառ, Այնտեղ սեր կար,և իշխում էր այն իր ժամանակ։ Մի օր այնտեղ մի հյուր եկավ,որ ա...