ճանապարհս երբ պիտի լույսով պատես,անցորդ ու իմ,
երբ պիտի ինձ ,անցորդս շողք դու դառնաս,
երբ պիտի դու ինձ պատահես,անծանոթս։
Սիրտս խնդիր ունի,ճանապարհ
սիրտս մեծ ցավ ունի դու այ մարդ,
սիրտս կարոտ ունի,այ աշխարհ,
անծանոթի կարիգ ունի,այ դու կյանք,
երբ պիտի ինձ դու պատահես,այ դու կյանք,
Այ դու անծանոթ,երբ պիտի ինձ դու պատահես։
Սիրտս խնդիր ունի ճամփիս կեսին,
մեկ ոլոր եմ,մեկ մոլոր,մեկ լուսավոր,մեկ մթին,
ուր էլ գնամ,ինչ էլ հագնեմ,պատահում եմ ամենքին,
բայց ոչ ճամփին իմ,ոչ իմին,
որը գիտեմ,ու կփնտրեմ,բայց ոչ իմին,
իմ սրտի խնդրին,մոլորվել է այն իր ճամփի կեսին։
Անծանոթներ գնան ու գան,
միշտ չէ որ նորը կպատահի,
հին են,խրթին,խառնիճաղանճ,
պատահում է հայացքներ են,
պատահում է տխուր սրտեր,
պատահում է, մարմիններ են,
երբեմն էլ զուտ հոգիներ,
մի քիչ տխուր բայց օտար են,
այս անցյալից,այս ներկայից,
լույսիս շողքից,թե այս քամուց,
ամենն անգամ մի մոտ գալուց,
դառավ խնդիր ու պատահար,
մեկ շատ հին են,խառնիճաղանճ,
մեկ անծանոթ,բայց լի խնդրով,
ինձ դու ասա դու իմ շողք,
երբ պիտի դու գաս,ինձ պատահես,
իմմութ ճամփան լույսով լցնես։
Օրս,դարս,ու դարմանս,
քեզ միշտ դարձան,քեզ տրվեցին,
հոգուս ճրագ,սրտիս կրակ,
ինչեր ասես որ ես դարձա,
այս խնդրի մեջ մոլորվեցի,
այդ լամպի տակ մի մոլորակ,
մի թիթեռնիկ պարող դարձա։
Սիրտս խնդիր ունի,այ դու իմ կյանք,
մի քանի ափ,ու մոլորակ,
մի քանի կյանք ու պատարագ,
մի քանի լույս,սիրո ճրագ,
մնաց ասես երբ պիտի դու ինձ պատահես։
Ախ երբ պիտի։
Երբ պիտի պատահես,անծանոթ դու ինձ,
ճանապարհս երբ պիտի լույսով պատես,անցորդ ու իմ,
երբ պիտի ինձ ,անցորդս շողք դու դառնաս,
երբ պիտի դու ինձ պատահես,անծանոթս։